Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

ՀԱԿ-ի «բարաթը»

ՀԱԿ-ի «բարաթը»
21.01.2013 | 20:25

Նախընտրական քարոզչությունը, թերևս, որոշ ժամանակով կստվերի ներքաղաքակական ինտրիգները: Ակնհայտ է, որ ընդդիմադիր դաշտում խմորումները դեռ նոր պիտի սկսվեն ու նոր տրոհումներ լինեն: ՀԱԿ-ի ճակատագրում էլ շտկումներ կլինեն: Օրերս մեր աղբյուրը տեղեկացրեց, որ ՀԱԿ-ը լքած որոշ կոնգրեսականներ իրավացիորեն վկայակոչում են. «Կոնգրեսը պայմանագրով ձևավորված կառույց էր, որն ուներ երկու կետ՝ վերականգնել սահմանադրական կարգը և անցկացնել արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: Այսօր երկու պայմանն էլ իրականացված չէ, ուստի պայմանագիրը լուծարվել է»։ «Հեռացողները» մեկ այլ արդարացում էլ ունեն. «Ազատականների հետ պահպանողականները կամ արևմտամետների հետ ռուսամետներն ինչպե՞ս կարող են միավորվել, դա անհնարին, արհեստածին կառույց է»:

Իսկ թե առաջիկայում ընդդիմադիր բևեռն ի՞նչ տեսք ու գույն կունենա, կերևա նախագահի ընտրությանը հաջորդող գործընթացների վրա նրա ազդեցության չափից:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2665

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ